Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 15-01-2025

Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանենց իրենք պահում էին որպես ընդդիմություն

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայր Հայաստան և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ։
Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանենց իրենք պահում էին որպես ընդդիմություն։

Մեջբերումը․
«Եթե Նիկոլը մեզ պետք էր որպես ընդդիմության այլընտրանք, ապա ձեզ նա պետք էր՝ որպես իշխանության այլընտրանք»։

Սա նշանակում է, որ բացի Նիկոլից ընդդիմություն էին պահում Արարատ Միրզոյանին։
Սա նշանակում է, որ Հայաստանում ընդդիմություն էին պահում իրենց կողմից բացահայտված Թուրքիայի գործակալի (Բացահայտումը՝ ՀՀԿ շրջանակներից)։

Իսկ Սա նշանակում է, որ սա պետք է դաս լինի հետագա սերնդի քաղաքական գործիչներին ու նաև մեզ, որ երբ շպիոնին բացահայտում ես միանգամից հարցը պետք է լուծես օրենքի սահմաններում, ոչ թե գործարքի գնաս ու օրինականացնես, որ մի բան էլ Ազգային ժողով մտնեն, ազգի մանդատով վնասարարություն անեն։
Եթե բանտարկելու փոխարեն շպիոնն ընդդիմության այլընտրանք է, ուրեմն հայրենիքդ էլ կկորցնես, 150 հազար մարդ էլ քաղաքացիությունը կկորցնի, քանի որ խախտել ես արդարության ու ճշմարտության սկզբունքը, և հանուն ինչի՞, որ ուրիշ ընդդիմություն չաճի՞։

Արման Բաբաջանյանի շպիոն լինելը, որը բացահայտվել էր Վիքիլիքսի կողմից, ևս ՀՀԿ-ի ժամանակ է եղել։
Հիմա պարզ է, թե ինչու ԱԱԾ-ում լինելու փոխարեն նա հայտնվեց ՀՀ ԱԺ-ում, իսկ հիմա շարունակում է մեծացնել Եղեռնը։

Երբ շատ ես ընկնում քաղտեխնոլոգիայի, քաղաքական խաղիկների հետևից, մոռանում ես, թե ինչից ու ինչի համար ես սկսել պայքարդ և ում իրավունքների պաշտպանության պատվիրակն ես»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում