Ներքին 1 տարի առաջ - 15:49 13-01-2025

Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան

Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը, այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով:

Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը նաև Երևանից դուրս:

Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր»,- նշել է Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո