Ներքին 1 տարի առաջ - 14:22 13-01-2025

Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. Արմեն Աշոտյան

Մանկուրտները ծառայում են բոզկուրտներին․ սա է Հայաստանում իրավիճակը, լրագրողների հետ զրուցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ով մտածում էր, թե հայհոյանք ասեցի, ասեմ՝ ավելի վատ բան էր, բոզկուրտները թուրքական ֆաշիստական հակահայկական կազմակերպություն է։ Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ Կարծում եմ՝ ժամանակն է ՀՀ-ում ԵՄ բարեկամներն ուղիղ ասել իրականությունը։ ՀՀ-ն, բարեբախտաբար/ցավոք, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Դա աշխարհաքաղաքական ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք «ամուսնանալու»»։

Անդրադառնալով ՌԴ-ի կտրուկ արձագանքին՝ Աշոտյանը նշեց. «Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ դրված բալանսը։ Նա մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը, միայն 2013 թվականին կնքված գազային պայմանագիրը Հայաստանին այս տարիների ընթացքում առնվազն 8մլդ դոլարի օգուտ է տվել։ Այն կնքվել էր Սերժ Սարգսյանի կողմից, ժամանակին շատ քննադատվեց, բայց ՀՀ-ին մեծ օգուտներ է բերել, էլ չասեմ, թե ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչքան միլիարդների օգուտ ենք ստանում՝ ֆիզիկական անձանց մակարդակից մինչև պետբյուջեի»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին