Ներքին 1 տարի առաջ - 17:23 11-01-2025

ԱՄՆ-ին չեն ցավակցում, բայց Թուրքիային կշտապեին. ՀՀ պաշտոնյաները հեռագիր չեն հղել

Վերջին մի քանի օրերին աշխարհը ցնցված է ԱՄՆ-ում տարածվող հրդեհների մասին լուրերից։ Հրդեհները կայծակնային արագությամբ ոչնչացվում են անտառներ, բնակավայրեր, այդ թվում՝ Լոս Անջելես քաղաքը, որտեղ ժամերի ընթցքում բազմահարկ շինությունները վերացվել են մոխրակույտի։

Oragir.News-ն ուսումնասիրություն է իրականացրեց և պարզեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ չեն հղել ԱՄՆ-ին և նույնիսկ իրենց պաշտոնական էջերում չեն անդրադարձել տեղի ունեցած աղետին։

ԱՄՆ-ին ցավակցական ուղերձ հունվարի 9-ին հղել է միայն ՀՀ ԱԳՆ-ն։

Վարչապետը վերջին ցավակցական հեռագիրը հղել է՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին, որը ուղղված է Կորեայի Հանրապետության փոխվարչապետ նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։

Ստացվում է, որ ՀՀ բոլոր պաշտոնատար անձինք և կառույցները օրինակ՝ Թուրքիայում տեղի ունեցող աղետների դեպքում՝ նույն օրը ցավակցություն են հայտնում օրինակ՝ 2023 թվականի հունվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի, 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ցավակցել են ահաբեկչության կապակցությամբ, սակայն չեն ցավակցում օրինակ՝ հայաշատ Կալիֆորնիա նահանգին պատուհասած աղետի կապակցությամբ ցավակցական մի խոսք ասել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»