Ներքին 1 տարի առաջ - 17:15 09-01-2025

Թե որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը․ Մխիթար Հայրապետյանն իրեն մեղավոր է համարում

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է հայտնել ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից։ Նա նշել է, որ մեղավոր է, որ ժամանակին միջնորդել է, որ Հակոբ Ասլանյանը միանա իրենց քաղաքական թիմին։ Հայրապետյանը պատմել է, որ Ասլանյանի հետ խոսել է վերջինիս կողմից ՔՊ խմբակցությանն իր անդամակցությունը սառեցնելու հայտարարությունից հետո.

«Իմ և իր բանավոր խոսակցության ընթացքում ես այդ տեքստը գրել և ուղարկել եմ իրեն, բայց դա իմ տեքստը չէ, իրենն է»,- ասել է նա՝ հավելելով, որ չէր կարող անտարբեր մնալ կատարվածին։ Ըստ Հայրապետյանի, Ասլանյանը, որը տարածել էր իրենց զրույցի էկրանապատկերը, ասել է, թե տեխնոլոգիաներին չի տիրապետում, և չի կարողացել տեքստը պատճենել, ուստի նկարի տեսքով է այն տարածել․

«Ես պատասխանատվության զգացում ունեմ ութ տարի առաջ կայացված որոշման համար։ Մենք պարտավոր ենք լրջորեն ու պատասխանատվությամբ մոտենալ նաև մեր՝ նախկինում կայացրած որոշումներին։ Միջնորդելու, երաշխավորելու ինստիտուտն ինձ համար լուրջ ինստիտուտ է»։

Նա նաև ասել է. «Թե որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, թե որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ուզել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանարպես դա չի հետաքրքրում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»