Ներքին 1 տարի առաջ - 14:56 08-01-2025

Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել 6 տարբեր ընկերություններից, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով

Դպրոցների համար 6500 հեծանիվներ ենք գնել 6 տարբեր ընկերություններից, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք ունեցել ենք շատ լավ արդյունք։ Եվ այդ գործընթացին վերաբերել ենք շատ մեծ պատասխանատվությամբ։ Երեք անգամ մրցույթ է հայտարարվել և մրցույթին մասնակցել են վեց տարբեր կազմակերպություններ և ունեցել ենք բավական մրցակցային գին, մեկ հեծանիվը ձեռք է բերվել 113 000 դրամով:

Եթե դուք այդ հեծանիվի որակական պարամետրերը դիտեք և օրինակ մեր որևէ խանութում շուկայական գները, կտեսնեք, որ դա շատ լավ գին է, իհարկե նաև մեծածախ գին է: Բայց նույնիսկ այդ պարագայում շատ լավ գին է և որակական պայմաններն էլ արդեն փորձարկել ենք, որովհետև հեծանվավազքի մրցույթը տեղի ունեցավ այս տարի և կարող եմ ասել, որ այդ իմաստով սա մեր հաջողված մրցույթներից մեկն է, որտեղ գին-որակ հարաբերակցության պարագայում իսկապես արդյունավետ գնում ենք արել:

Ընդ որում նախահաշվային գնից բավական էժան մրցութային գնով»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»