Ներքին Հարցում 1 տարի առաջ - 21:05 06-01-2025

Հայաստանում ապրելն արդեն իսկ հերոսություն է. հարցում Գյումրիում

Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում մանրամասն անդրադարձել էր իր պատկերացրած հերոսի հավաքական կերպարին։

Փաշինյանը նշել էր, որ հերոսությունը պետք է առօրեականացվի:

«Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար:

Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ հարկ վճարող քաղաքացին հերոս է։

Oragir.News-ը գյումրեցիներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ հարկատուն հերոս է։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ հերոսը սահմանին կանգնած տղերքն են, հարկատուն՝ ի՞նչ հերոս։

Շատերն էլ ասում են, որ Հայաստանում կյանքը այնքան է դժվարացել, որ այստեղ ապրելն արդեն իսկ հերոսություն է։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին