Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:17 26-12-2024

Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները

«Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա՝ Սև ծովում տեղի ունեցած աղետի հետևանքները վերացնելու համար: Հիշեցնենք, որ երկու լցանավերի վթարից հետո ծով է հոսել 3700 տոննա մազութ, ինչը հանգեցրել է բնապահպանական լուրջ աղետի։

Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիա»-ն պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին։

Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում։

VOLGONEFT 212 և VOLGONEFT 239 լցանավերի կործանումից հետո ջրի մեջ հսկայական քանակությամբ մազութ է լցվել: Հոսքը Անապայի շրջանում ափ է հանել նավթային զանգվածը, ինչը լայնածավալ բնապահպանական խնդիր է առաջացրել: Ներկայումս էկոակտիվիստներն ու կամավորները տարբեր երկրներից մեկնում են Անապա՝ իրենց ներդրումն ունենալու այս աղետի հետևանքների վերացման գործում:

Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ: Նրանց մասնակցությունը ցույց է տալիս միասնության ոգին և անկախ սահմաններից օգնելու պատրաստակամությունը՝ հաստատելով, որ նման պահերին մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք:

Այս նախաձեռնությունը ընդգծում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևորությունը բնապահպանական աղետների դեմ պայքարում: Հայ կամավորների ներկայությունը «Եվրասիա» թիմի կազմում խոսում է այն մասին, որ եվրասիական տարածքի երկրները դժվար ժամանակներում կարող են ակնկալել միմյանց աջակցությունը:

«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը առաջ մղելու նպատակով: Այն զբաղվում է երիտասարդների, դասախոսների և լրագրողների համար ծրագրերի իրականացման, ստաժավորումների և գործարար առաքելությունների, կրթական ճամբարների և մեդիա դպրոցների կազմակերպմամբ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին