Ներքին 1 տարի առաջ - 20:19 24-12-2024

«Ասա «извини»»-ն՝ շապիկների վրա. աղմկահարույց սերիալը բրենդ է դառնում

Գոռ Վարդանյանի հեղինակած «Կայսրության թևեր» սերիալը առաջին իսկ ցուցադրությունից մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Սերիալը կարճ ժամանակում դարձավ հասարակության մեջ ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ առաջ բերելով քննադատության մեծ ալիք։

Հայաստանում ամենուրեք կարելի է լսել սերիալից մեջբերումներ և տեսնել սերիալի որևէ հերոսի նմանակող քաղաքացիների։

«Կայսրության թևեր»-ից ամենատարածված արտահայտությունը՝ «Ասա «извини»»-ն, այժմ կարելի է տեսնել անգամ հագուստների վրա։

Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի հագուստի խանութներից մեկը նշված արտահայտությամբ շապիկներ է վաճառում։

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին