Ներքին 1 տարի առաջ - 11:09 23-12-2024

Դուստրն ահազանգում է՝ հոր գերեզմանի հողաթումբն ու ցուցանակն անհետացել են, ապօրինի շինարարություն են արել. shamshyan.com

Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգում է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում ապօրինի շինարարություն են կատարել:

Նա պնդում է․

«Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտես մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար