Ներքին 1 տարի առաջ - 15:08 21-12-2024

Պարգևավճար չենք ուզում, այլ մեր աշխատածը. պետական ՓԲԸ-ն 1 տարի է՝ աշխատավարձ չի վճարում

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց խոստացել էին մինչև տարեվերջ մի քանի ամսվա կուտակված աշխատավարձերը վճարեին, սակայն մինչ օրս չեն վճարվում:

«Խոսքը միլիոնավոր դրամների մասին է, որ ժամանակին չի վճարվել, կուտակվել է:

Մեղավորը հաստատության տնօրեն Գայանե Սարգսյանն է, հենց նրա վատ ղեկավարման հետևանով իրենց գործի նվիրյալ գիտնականները, ինչպես նաև բանվորները աշխատավարձ չեն ստանւմ, կամ էլ մասնակի են վճարվում:

Տիկինը դեռ նախորդ տարեվերջին էր խոստացել հարցը լուծել, երբ մենք աղմուկ բարձրացրեցինք: Հենց այդ ժամանակ պարզվեց, որ ԴԱՀԿ-ն կալանք էր դրել ընկերության բանկային հաշիվների վրա:
Ճիշտ է, այս ընթացքում պարտքից շատ չնչին մաս վճարվել է աշխատողներին, բայց դա հարցի լուծում չէ:

Հետաքրքիր է, վարչապետը, նախարարները, մյուս պաշտոնյաները կարո՞ղ են մի քանի ամիս առանց աշխատավարձի ապրել: Մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում, պարևավճար չենք ուզում»,- ասաց ընկերության աշխատակիցներից մեկը:

Oragir.News-ն այսօր կապ հաստատեց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանի հետ, հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ աշխատակիցների պարտքերն ամբողջությամբ չեն մարվել:

«Այդ հարցը դեռ քննարկվում է, որոշակի քանակ մարվել է»,- պատասխանեց նա:

Իսկ ի՞նչն է չվճարելու պատճառը, արդյոք ընկերության հաշիվները դեռ սառեցվա՞ծ են, հարցրեցինք Գայանե Սարգսյանին:

«Չէ, հաշիվները բացել ենք»,- ասաց ընկերության տնօրենը, ապա հավելեց, որ հարմար չէ խոսելը, դուրս է գալիս Հայաստանից:

Հիշեցնենք, որ Oragir.News-ն այս խնդրին ուղիղ 1 տարի առաջ էր անդրադարձել, երբ աշխատողները բողոքում էին, որ ամեն ամիս իրենց աշխատավարձերից պահվում են, ինչի հտևանքով հսկայական պարտք է կուտակվել:

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության, որի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։

Կազմակերպությունը սկզբում գտնվում էր Գյուղատնտեսության, ապա նրա լուծարումից հետո Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։

Ի դեպ, խոսակցություններ կան, որ իշխանությունը միտումնավոր այս ընկերությունը տանում է սնանկության:

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի