Արտաքին 1 տարի առաջ - 17:02 20-12-2024

Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 6 երկրի դեսպանատուն

Դեկտեմբերի 20-ին ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով Կիևում վնասվել են Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

«Այսօր Կիևում հրթիռակոծության հետևանքով վնասվել են մի շարք դեսպանատներ, որոնք գտնվում են մեկ շենքում: Զգալի վնաս են կրել Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Մոնտենեգրոյի դեսպանատները, կոտրվել են պատուհանները, դռները և վնասվել են առաստաղները»,- ասել է Տիխին։

Նա դիվանագիտական ​​հաստատությունների վրա հարձակումը որակել է «միանգամայն բարբարոսական հարձակում»:

«Աշխարհում ամենուր սա բոլոր կարմիր գծերի և միջազգային կանոնների հատում է: Այս հարձակումներով Ռուսաստանը միայն հաստատում է բարբարոսի իր կարգավիճակը»,- ​​հավելել է Տիխին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ