Ներքին 1 տարի առաջ - 12:40 20-12-2024

2018-ին վերանորոգված մանկապարտեզը նորից է վերանորոգվում

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ավարտված կամ ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին, որոնց մեծ մասը չնայած խոստումներին՝ դեռ չեն գործում։

Շարունակում ենք ներկայացնել մեր ուսումնասիրության արդյունքում պարզված հերթական խախտումները։

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թիվ 2 մանկապարտեզն այս տարի չի բացվի, քանի որ աշխատանքները դադարեցված են։ Շինարարարին անվստահություն է հայտնվել, սակայն կառավարությունը ոչինչ չի անում, որ վերանորոգումն ավարտին հասցվի։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղի մանկապարտեզը գործում է 2018-ից։ Սակայն չգիտես, թե ինչ «հրաշքով» հայտնվել է կառավարության ցանկում։

Հաջորդը Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Լեռնուտ գյուղի մանկապարտեզն է, որտեղ գույքի ստացման փուլն է։ Սակայն պարզվում է՝ կառուցվում է մանկապարտեզը, բայց մանկապարտեզի տարիքի երեխա գյուղում չկա։

Հիշեցնենք՝ 2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը:

Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար