Արտաքին 1 տարի առաջ - 21:38 19-12-2024

Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին

Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին (D-8), որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին TACC-ի փոխանցմամբ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։

«Շնորհավորում եմ Ադրբեջանին D-8-ին միանալու կապակցությամբ։ Այս քայլը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում և կազմակերպության ներսում կհարստացնի քննարկումները»,-հայտարարել է աս-Սիսին։

Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:

«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։

D-8-ի 11-րդ գագաթնաժողովն անցկացվում է «Ներդրումներ երիտասարդությունում և աջակցություն փոքր ու միջին բիզնեսին. ապագայի տնտեսության ձևավորում» կարգախոսի ներքո: Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն անդամ երկրների առաջնորդները, այլև բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթան:

Փակ նիստում մասնակիցները նախատեսում են քննարկել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ներառյալ Գազայի հատվածի էսկալացիան, ինչպես նաև իրավիճակը Լիբանանում և Սիրիայում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ