Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:02 17-12-2024

Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025-ի համատեղ ծրագրերը

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփեցին 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշեցին հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես խոսվեց 2024 թվականի մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված ՀԿԵ ենթակառուցվածքի վերականգնմանը «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների մասնակցությանն առնչվող հարցերի մասին։ Վրացական կողմը տրամադրել էր 30 վագոնից և ջերմաքարշից բաղկացած շարժակազմ, ինչպես նաև Հայաստան էին գործուղվել երկաթուղու աշխատակիցներ՝ մասնակցելու ջրհեղեղի հետևանքների վերացմանը։

ՀԿԵ գլխավոր տնօրենը վրացի գործընկեր Դավիթ Փերաձեին պարգևատրեց «Փոխգործակցություն, աշխատակցություն» շքանշանով արդյունավետ գործակցության համար: Բացի այդ, «ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի, աննախադեպ աջակցության և ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ համակարգված համատեղ աշխատանքի համար ՀԿԵ «Փոխօգնության» շքանշանով պարգևատրվեցին «Վրացական երկաթուղի» ընկերության 11 մեքենավարներ և մեքենավարների օգնականներ։

«ՀԿԵ»-ն ընդգծում է Վրաստանի երկաթուղայինների ցուցաբերած օգնության կարևորությունը և իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում «Վրացական երկաթուղու» ղեկավարությանը, ինչպես նաև ողջ անձնակազմին: Ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին Լոռու մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը փաստացիորեն հաստատեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների բարեկամական և եղբայրական հարաբերությունները», - նշեց Ալեքսեյ Մելնիկովը։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին 2024 թվականին երկու ընկերությունների փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային փոխադրումների կազմակերպման, 2025 թվականին միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործման և հաջորդ տարվա ամառային սեզոնին ուղևորափոխադրումների կազմակերպման հարցերը։

Քննարկման ընթացքում խորհրդակցության մասնակիցները վերահաստատեցին համատեղ երկկողմ աշխատանքը շարունակելու, երկաթուղիների շահագործման բարելավմանն ուղղված գործընկերային հարաբերությունների զարգացման մտադրությունները: Կողմերը նաև պայմանավորվեցին 2025 թվականի համար պահպանել համաձայնեցված միջանցիկ սակագնային դրույքաչափերը, որոնք գործում էին 2024 թվականին։ Վրացական կողմը նաև տեղեկացրեց հայ գործընկերներին, որ ներդրման գործընթացում է գտնվում «Օրիոն 2» տոմսերի վաճառքի նոր ծրագիրը, որի համատեղ փորձնական շահագործումը կսկսվի 2025 թվականի ապրիլին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում