Արտաքին 1 տարի առաջ - 10:42 15-12-2024

Սոչիում պայթյուններ են որոտացել. գիշերը Սև ծովի ջրատարածությունում 13 ԱԹՍ է ոչնչացվել

Սոչիում մի քանի պայթյուն է որոտացել: Տեղի բնակիչները պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատել, հայտնում է SHOT-ի թելգրամյան ալիքը։ Փոխանցում է News.am-ը։

Ինչպես հայտնում է SHOT-ը՝ վկայակոչելով ականատեսներին, անցած գիշեր Սոչիի Լազարևսկի թաղամասում 4-5 պայթյուն է որոտացել։ Բարձր ձայների մասին գրել են նաև Վարդանե գյուղի բնակիչները: Նախնական տվյալներով՝ Սև ծովի ջրատարածությունում անօդաչու թռչող սարքի դեմ գործել է հակաօդային պաշտպանությունը։ Ավերածությունների և զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Աղբյուրը գրում է նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Սև ծովի ջրատարածության վրա 13 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, մեկական ԱԹՍ էլ՝ Ռուսաստանի Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքներում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում