Ներքին 1 տարի առաջ - 13:01 14-12-2024

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը պետք է նախապայման լինի․ Հենրի Թերիո

Եթե հասած լինեինք նրան, որ Թուրքիան մինչեւ 2020թ. ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը, ապա նա ոչ թե վարձկաններ, ռազմաքաղաքական ու դիվանագիտական աջակցություն ցույց կտար Ադրբեջանին, այլև թույլ չէր տա, որ այդ ագրեսիան տեղի ունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին հայտարարել է Փիլիսոփայության դոկտոր, Ցեղասպանագետների միջազգային միության վարչական խորհրդի նախկին նախագահ Հենրի Թերիոն Երևանում գումարված «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։

«Առհասարակ ցեղասպանության ճանաչումը միջազգային իրավունքի մեջ ենթադրում է, որ ցեղասպանություն իրականացրած երկիրը կրի պատասխանատվություն ցեղասպանության ենթարկվածի նկատմամբ»,- ասել է գիտնականը։ Նա նաև քննադատել է ՀՀ արտաքին քաղաքականությունը։

«Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը հիմնված է wishful thinking -ի (ցանկալին իրականության տեղ ընդունելու մտածողության) վրա։ Հայաստանի ներկայիս ղեկավարների կարծիքով որքան համեստ ու վախեցած կեցվածք ունենա Հայաստանը, այնքան Թուրքիան ու Ադրբեջանը նրան հանգիստ կթողնեն։ Սա ամբողջությամբ սխալ մտածողություն է։ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում Հայաստանի նման կեցվածքը ավելի ագրեսիվ է դարձնում Թուրքիային ու Ադրբեջանին»,- ասել է նա։

Հենրի Թերիոն նաև առաջակել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման առաջ քաշի։

«Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում պետք է նախապայման լինի. ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Առանց այդ բաղադրիչի Հայաստանը երաշխավորված անվտանգություն չի ունենալու։ Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունները՝ սուլթանական, երիտթուրքական, աթաթուրքյան կամ էրդողանական, որքան էլ միմյանց հանդեպ թշնամանք են ունեցել, միասնական են եղել հակահայկականության հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար