Արտաքին 1 տարի առաջ - 19:08 13-12-2024

Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ

Ֆրանսիայի «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է երկրի նոր վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

73-ամյա Ֆրանսուա Բայրուն համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Նա զբաղեցնում է Միշել Բարնիեի տեղը, ով ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարության նկատմամբ արտահայտված անվստահության քվեի արդյունքում:

Անվստահության քվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել Միշել Բարնիեի կաբինետին, ինչի հետևանքով վերջինս հեռացել է պաշտոնից այն ստանձնելուց հետո ընդամենը երեք ամիս անց:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում