Ներքին 1 տարի առաջ - 16:40 13-12-2024

Գեղարքունիքում բախվել են Մարտունու շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. կա 3 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վիրավորները 2 վարորդներն են ու շտապօգնության բուժքույրը:

Շտապօգնության ավտոմեքենան էլ հաշվառված է Մարտունու բժշկական կենտրոնի հաշվեկշռում և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը շտապօգնության ավտոմեքենան է եղել, ով դեպի մարտունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mercedes»-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար