Արտաքին 1 տարի առաջ - 23:19 12-12-2024

Ռուսաստանը և ԱՄԷ-ն հանդես են եկել Սիրիայի հարցով անհապաղ միջազգային հանդիպում կազմակերպելու օգտին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄԷ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ-Նահյանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել անհապաղ միջազգային հանդիպման անցկացմանը` Սիրիայում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ երկխոսություն սկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Վերջին օրերին Ռուսաստանի և արաբական երկրների միջև տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումների ընթացքում Ռուսաստանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդես են եկել միջազգային հանդիպման հնարավորինս արագ անցկացման օգտին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության բոլոր քաղաքական և էթնո-դավանական ուժերի մասնակցությամբ, որպեսզի տրվի ազգային երկխոսության շուտափույթ մեկնարկը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նախարարները նշել են, որ նման երկխոսությունը պետք է սկսվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված սկզբունքներին խստորեն համապատասխան։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմը նաև համապատասխան աշխատանք է տանում Սաուդյան Արաբիայի, Կատարի և արաբական այլ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում