Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:10 06-12-2024

Զուրաբիշվիլին շարունակում է հայ-վրացական ջուր պղտորելու իր գործը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Վրաստանի նախագահ տիկինը՝ Զուրաբիշվիլի ազգանունով, շարունակում է հայ-վրացական ջուր պղտորելու իր գործը: Նա իր նոր հարցազրույցում իբրև թե պարզաբանել է «հայկական կարուսել» արտահայտությունը, որ օգտագործել էր Վրաստանում խորհրդարանի ընտրության իբրև թե կեղծված լինելու մասին իր գնահատականում:

Զուրաբիշվիլին հայտարարել է, թե այդ արտահայտությունը չունի որևէ էթնիկ պատկանելության հարց: «Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»»,- հայտարարել է նա:

Էթնիկ պաատկանելության հարց կա, թե՝ ոչ, սա առանձին թեմա է, բայց որ տիկնոջ մոտ կա ընդհանրապես ողջախոհության հարց, թերևս ակնառու է: Ո՞վ է նրան ասել, թե Հայաստանում երբևէ օգտագործվել է «վրացական կարուսել» արտահայտությունը: Ե՞րբ է նա լսել այդ մասին, երբ եղել է, օրինակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կամ հատուկ ծառայության աշխատակի՞ց, թե՞ երբ տեղափոխվել է Վրաստան և զբաղեցրել ԱԳ նախարարի, հետո նախագահի պաշտոնը:

Զուրաբիշվիլին ումի՞ց է լսել մի արտահայտություն, որը Հայաստանում չի օգտագործվել երբևէ: Հայաստանում ընտրությունների կեղծված լինելու մասին հայտարարվել է ամեն ընտրական պրոցեսից հետո, բայց այդ ժամանակ քաղաքական որևէ ուժ լեզվի ծայրով անգամ չի հիշատակել «վրացական կարուսել» արտահայտությունը:

Տիկինը չգիտե՞ այդ մասին, թե՞ զբաղված է գիտակցված մանիպուլյացիայով, երբ իր մի արտահայտությունն իբրև թե շտկելու համար, անում է մեկ այլ հայտարարություն, այլ կերպ ասած, զբաղված է ոչ թե իր հայտարարության արատավոր բնույթը շտկելու, այլ ընդամենը՝ շրջելու գործով:

Ի դեպ, լավ կլիներ, որ մի բացատրություն էլ տար իր անձնական էջում հայտնի զբոսաշրջային հղման համար, որ առաջացրել էր մեծ աղմուկ: Թեև, գուցե լավագույն տարբերակը կլինի նրա ոչ թե որևէ բացատրություն, այլ պարզապես լռությունը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին