Ներքին 1 տարի առաջ - 12:38 03-12-2024

ՄՊՀ-ն հրաժարվում է տրամադրել չլիցենզավորված 80 մանկապարտեզների ցանկը

Հայաստանում գործող ավելի քան 80 կրթական հաստատություններ՝ մասնավոր մանակապարտեզներ, նախակրթարաններ, քոլեջներ լիցենզիա չունեն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն նշված հաստատություններից պահանջել է կա՛մ 1-2 ամսվա ընթացքում լիցենզավորվելու համար դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, կա՛մ՝ առաջիկայում դադարեցնելու են իրենց աշխատանքը:

Oragir.News-ն այդ հաստատությունների ցանկին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանի հետ, որպեսզի մեզ տրամադրեն այդ հաստատությունների ցանկը։

Սակայն ՄՊՀ մամուլի քարտուղարը հրաժարվեց տրամադրել ցանկը, նշելով, որ դեռ վարույթը շարունակվում է։ Ցանկին կարող ենք ծանոթանալ վարույթն ավարտվելուց հետո։

«Այս պահին վարույթը շարունակվում է, ավարտվի, անպայման կտրամադրենք։ Հնարավոր է իրենք լիցենզիա են հանում և այլն, դրա համար չենք կարող տրամադրել, որովհետև գուցե ցուցակը փոփոխվի։

Ժամկետ չխոստանամ, բայց 1 շաբաթ է մնացել, վարույթներն ավարտենք, դրա մասին խոսելու ենք, եթե ցանկը պետք է՝ կտրամադրենք»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ