Ներքին 1 տարի առաջ - 21:06 29-11-2024

Վանաձորում գազալցակայանի պայթյուն-հրդեհի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է. կրակն ու ծուխը տեսանելի են 1 կմ-ից. shamshyan.com

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ նոյեմբերի 29-ին, պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ Երևանյան փողոցում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին գործող գազալցակայանում, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ ու պարեկներ։ Կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար