Արտաքին 1 տարի առաջ - 17:45 24-11-2024

Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը: Փոխանցում է Tert.am-ը։

«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայորեն քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Հաշվի առնելով դա ՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պետությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին