Ներքին 1 տարի առաջ - 19:31 23-11-2024

Բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ պարեկների պատճառով երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների փնթի ու ոչ գրագետ աշխատանքի արդյունքում երթևեկությունը նշված վայրում մի քանի ժամ վերածվել էր «աջափսանդալի»:

2 պարեկ չէին տիրապետում՝ ինչպես երթևեկությունը կարգավորեին, ինչի համար էլ որոշ վարորդներ իրար չզիջելով փորձում էին հատել ճանապարհը, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը մի քանի կմ հեռու է ճանապարհի երթևեկությունը կարգավորելու գործերից, ինչի համար էլ վարորդները քաղցր խոսքեր էին ուղղում պարեկային ծառայության հասցեին:

Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա