Ներքին 1 տարի առաջ - 21:39 13-11-2024

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու ամանորյա տոնավաճառին

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին:

«Սիրելի՛ տնտեսվարողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված:

Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. – հունվարի 6. 2025թ., ժամեր՝ 12:00 – 22:00-ն (որոշ օրեր՝ մինչև 24։00-ն):

Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․

ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ,
ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ,
խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ,
սուրճ, թեյ ու քաղցրավենիք:

Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։

Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։

Տոնավաճառին մասնակցելու հայտը բաց է։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը։ Հայտերին առնչվող մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95, +374 77 26 45 95 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ [email protected]»,-ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար