Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 12-11-2024

Ապառիկ ապօրինություն. բանկը ֆինանսավորում է մգացված ապակիները

«Dark lab» ընկերությունը համացանցում ակտիվ գովազդում է կրկնակի ապակիների միջոցով մգացում։

Oragir.News-ն ուսումնասիրել է և պարզել, որ այս ընկերությունը կրկնակի ապակիների մգացման ծառայություն իրականացնելիս համագործակցում է նաև բանկերի հետ՝ ապառիկ վաճառք ձևակերպելով։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ տվյալ բանկից։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ իրենք ընդամենը համարվում են վճարման միջոց այդ ընկերության ծառայությունների համար։

«Այդ ընկերությունը, բացի ապակիների մգացումը, շատ այլ ծառայություններ է մատուցում, և ըստ էության՝ մեր երկրում, ըստ օրենքի՝ վաճառք իրականացնող կետը պիտի ունենա անկանխիկ վճարման միջոց։ Մենք, փաստացի՝ ապահովել ենք, այսինքն՝ օգնել ենք այդ կետին, որ ունենա անկանխիկ վճարման միջոց։ Մենք որևէ հիմք չունենք իրեն մերժելու, ասելու՝ մենք քեզ անկանխիկ վճարման միջոց չենք տալիս և չունենք ո՛չ պարտավորություն, ո՛չ էլ իրավասություն վերահսկելու իր գործունեության օրինականությունը»,- հայտնեցին բանկից։

Նրանց խոսքով՝ բանկն ընդամենը հանդիսանում են վճարման միջոց, և իրենք չեն կարող որևէ ընկերության ասել՝ դու սրանով զբաղվիր, դրանով մի զբաղվիր։

«Մենք, երբ որ վճարման միջոց ենք տեղադրում, տեղադրում ենք կոնկրետ այդ կետում, այսինքն՝ ընկերությանն ենք տրամադրում վճարման միջոց, և այդ ընկերության ծառայություններից օգտվող հաճախորդը կարողանում է մեր միջոցով վճարել։ Ոնց որ՝ գնանք խանութ, ասենք՝ դանակ մի վաճառի, որովհետև դրանով մարդ են սպանում։ Այսպես ինչ-որ կերպ մեկնաբանեմ»,- նշեցին բանկից։

Այդուհանդերձ հետաքրքիր է՝ ինչպես են ընկերությունները բացահայտ, բանկերի աջակցությամբ զբաղվում նման գործունեությամբ՝ այն դեպքում, երբ մգացված ապակիներն օրենքով անթույլատրելի են և դրանց օգտագործման համար վարորդներն անգամ տուգանվում են։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել այդ ընկերության հետ, սակայն զարմանալիորեն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը