Ներքին 1 տարի առաջ - 17:58 11-11-2024

Մոտ 2 տասնյակ ՀՀ քաղաքացիներ մնացել են Վիեննայի օդանավակայանում

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Ավստրիական ավիաուղիներ»-ի՝ Վիեննա-Երևան թռիչքի ընթացքում։

Oragir.News-ի տեղեկություններով, ինքնաթիռը Վիեննայից թռչելուց և մոտ մեկ ժամ օդում մնալուց հետո կրկին վերադարձել և վայրէջք է կատարել Վիեննայում։

Որպես պատճառաբանություն նշել են, որ խնդիրը կապված է բագաժի հետ, սակայն չեն մանրամասնել՝ խոսքը մեկ հոգու ուղեբեռի ամսին է, թե բոլորի։

«Ավստրիական ավիաուղիներ»-ը բոլոր ուղևորներին ապահովել է հյուրանոցում կացարաններով, գնել է հետվերադարձի տոմսերը․ թռիչքը նախատեսվում է վաղը։

Բայց կան մարդիկ, ում վիզայի ժամկետը ավարտված է կամ, օրինակ, Անգլիայից են եկել, քանի որ եվրոպական վիզա չեն ունեցել։ Եվ ահա այս խնդիրներին բախված մոտ երկու տասնյակ քաղաքացիներ չեն կարողացել դուրս գալ օդանավակայանից և մնացել են այնտեղ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից