Ներքին 2 տարի առաջ - 13:11 03-11-2024

ԱԳ նախարարը պիտի միջազգային հարաբերությունների ճանաչված մասնագետ լինի․ Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Աշխարհը, հատկապես էս հինգ տարում, որը մեզ բաժին հասավ, էնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, էնպիսի տեկտոնիկ աշխարհաքաղաքական շարժեր են։ Նենց երկրներ են իրար հետ պատերազմում, նենց երկրներ են իրար հետ հաշտվում, որ դրա մասին մեծ գրքեր ու վերլուծություններ էին գրում տասնամյակներով ու ոչ ոք չեր հավատում, որ տենց բան կլինի։ Հիմա այդ ամեն ինչը տեղի է ունենում»։

Ասել է Արարատ Միրզոյանը` բացատրելով, թե ինչու իրենց մասով ընդունված կառավարության ծրագիրը չի իրականացվում։

Ընդհանրապես, նման բարդ միջավայրում, որտեղ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքով քաղաքական նպատակներին հասնելը նորմ է, Հայաստանի պես խոցելի ու դեռ չկայացած միջազգային հարաբերությունների սուբյեկտի արտաքին գործերի նախարարը պիտի կամ միջազգային հարաբորությունների ճանաչված, այդ ոլորտի զարգացման մեջ համաշխարհային ներդրում ունեցած մասնագետ լինի, կամ գոնե լինի մարդ ով ոլորտից ունի ֆունդամենտալ խորը ակադեմիական գիտելիքներ։

Միայն այդ պարագայում է հնարավոր ակնկալել արտաքին քաղաքականության հայեցակարգի ընդունում և հետևողականություն իր ադապտացիաներով և շոշափելի արդյունքներ»։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից