Ներքին 2 տարի առաջ - 17:32 25-10-2024

Մեքենան, որով ես 6 ամսից ավելի շրջում եմ, տարել են տուգանային հրապարակ․ Բագրատ Սրբազան

Նախագահի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը նշեց, թե ինչու են ուշացել։

«2 պարեկային խումբ կանգնեցրեցին մեր մեքենան, որով ես 6 ամսից ավել շրջում եմ, ստուգումներ անցկացնելու համար։ Ապօրինաբար ասացին, որ չեն կարողանում նույնականացնել։ Հիմա տարել են տուգանային հրապարակ։ Դրա համար էլ մենք քայլելով եկանք։ Դա ապօրինությո՞ւն է, թե՞ ոչ»,- ասաց նա։