Ներքին 2 տարի առաջ - 15:53 25-10-2024

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող և 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 30 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։