Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:13 20-10-2024

Հին Երևանն ենք ուզում, Ավինյանից դժգոհ ենք. հարցում

Տիգրան Ավինյանն արդեն 1 տարուց ավելի է՝ զբաղեցնում է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Չնայած նրան, որ Ավինյանը գործակարգավարական նիստերին քաղաքապետարանի աշխատակիցներին կարգադրում է լուծել Երևանի խնդիրները, նաև փորձում է նախընտրական քարոզարշավի ժամանակ արված խոստումներն իրագործել, սակայն դեռևս որևէ տեսանելի փոփոխություն երևանցիները չեն տեսնում, և իրենց դժգոհությունների մասին ժամանակ առ ժամանակ սոցկայքերում գրում են, որոշներն էլ տեսանյութեր տեղադրում, օրինակ՝ ճանապարհների փոսերից, անձրևներից հետո առաջացած չրհեղեղներից, չլուսավորված փողոցներից և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ գո՞հ են Տիգրան Ավինյանից։

Հարցվածներից մի քանիսը դժգոհեցին՝ ասելով, որ էական փոփոխություն չեն տեսնում, և չնայած նրան, որ ավտոբուսներ են բերվել, միևնույնն է, ժամերով կանգառներում սպասում են։

Մի երիտասարդ էլ դժգոհեց ճանապարհների փոսերից՝ ասելով, որ ավտոմեքենան ինչ-որ տեղ կայանում է և ոտքով շրջում, քանի որ ճանապարհների վիճակն ահավոր է։

«Հին Երևանն ենք ուզում»,- հարցին ի պատասխան ասաց տարեց կին, հավելելով, որ Ավինյանից դռգոհ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին