Ներքին 2 տարի առաջ - 19:22 11-10-2024

Համայնքային հողի վրա Բալասանյանի կողմից արվող աշխատանքները կանխվել և դադարեցվել են․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան բլոգեր Ա․ Չախոյանի՝ հոկտեմբերի 10-ի ուղիղ եթերի և հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացրած ակցիայի՝ տեղեկացնում եմ․

Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։ Ըստ այդմ՝ Վ․ Բալասանյանը Նոր Նորք վարչական շրջանում սկսել է հողազավթման գործընթաց և ներկայացրել է փաստաթղթեր՝ այն օրինականացնելու։

Տեղեկացնում եմ, որ նախորդ գլխավոր հատակագծով Երևան քաղաքում ներառված այգիները և կանաչ տարածքները ընդգրկված էին ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ ձևակերպմամբ, ինչը համաձայն Հողային օրենսգրքի՝ չէր համադրվում 60-րդ հոդվածով առկա չօտարման ենթակա հողերի ձևակերպման հետ։

Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ։

Իսկ վերաբերվում է Վ․ Բալասանյանի կողմից իրականացված գործողություններին, ապա հիշեցնեմ, որ դեռևս այս երկուշաբթի՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ ըստ էության հողազավթման աշխատանք չի իրականացվել, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից համայքային հողի վրա արվող աշխատանքները կանխվել և դադարեցվել են։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար