Արտաքին 2 տարի առաջ - 17:40 03-10-2024

Լուկաշենկոն պնդում է՝ ​​​​​​​Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ 3-րդ երկրների դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ հավելելով, որ հանրապետությունների «բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ»։ Այս մասին հայտնում է vitvesti.by-ը։

«Մենք չենք խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ, մենք բարեկամություն չենք անում ընդդեմ երրորդ երկրների, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», - ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ Մինսկի և Բաքվի հարաբերություններում փակ թեմաներ չկան։

Լուկաշենկոն այսօր հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»