Ներքին 2 տարի առաջ - 16:19 30-08-2024

Լոռու մարզում տղամարդը ինքնաձիգով մի քանի անգամ կրակոցներ է արձակել. shamshyan.com

Օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը՝ ժամը 03։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Մ․-ն Նարեկացի փողոցի 2/2 հասցեում գործող թիթեղների արտադրամասի մոտ իր մոտ եղած «Սայգա» տիպի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հրաչիկ Մ․-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ ներկայացրել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «Սայգա» տեսակի ակոսափող ինքնաձիգը և 1 հատ չլիցքավորված փամփշտատուփ:

Նա հայտնել է, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, իրեն պատկանող Նարեկացի փողոցի 2/2 հասցեում գործող թիթեղների արտադրամասի մոտ վերը նշված ինքնաձիգը ստուգելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ: Արդեն տեղում բացօթյա զրուցարանի տարածքի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի «ԱԿԱ» տիպի ինքնաձիգի փափուշտի պարկուճին նմանվող 4 պարկուճներ, որոնք, ըստ Հրաչիկ Մ․-ի, եղել են իր ինքնաձիգից արձակված փամփուշտների պարկուճները։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք՝ հայտնաբերված 4 պարկուճների, վերը նշված ինքնաձիգի և թվով 1 հատ չլիցքավորված փամփուշտատուփի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար