Ներքին 2 տարի առաջ - 10:45 16-08-2024

Միքայել Մինասյանի «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը չի գործում

ՀՀ 3-րդ նախագահի փեսայի՝ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի հիմնադրած «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամն արդեն 3 տարի չի գործում։

Մինասյանն այս հիմմադրամը ստեղծել էր ի հիշատակ իր 2 պապերի՝ քաղաքական գործիչ, փիլիսոփա Միքայել Մինասյանի և ճարտարապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի։

Հիմնադրամի նպատակն էր՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ Արցախում և սփյուռքում, արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու հետագա զարգացումը, մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:

Oragir.News-ը, ուսումնասիրելով «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի կայքը, պարզեց, որ 2021 թվականից այն դադարել է գործել։ Ինչպես հիմնադրամի կայքէջում, այնպես էլ յութուբյան ալիքում վերջին հրապարակումն արվել է 2021 թվականին։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում ևս վերջին գրառումն արվել է 2021 թվականի հուլիսի 15-ին։

Նշենք, որ հիմնադրամի միջոցներով նաև գրքեր են տպագրվել, որնցից մեկը «Խաղաղության հայկական գինը» ստեղծագործությունն է։

Ուշագրավ է, որ հիմնադրամը գրանտներ էր տրամադրել այս կամ այն նպատակի համար, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա