Արտաքին 2 տարի առաջ - 22:16 14-08-2024

ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի պետերը սեպտեմբերին կքննարկեն Ուկրաինայի հետ գործընկերության խորացման հարցը

ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ ռազմական կոմիտեն, սեպտեմբերի 13-15-ը Պրահայում նախատեսված հանդիպման ընթացքում կանդրադառնա Ուկրաինայի հետ գործընկերությունը խորացնելու հնարավորությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը:

ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների գլխավոր շտաբերի պետերն առաջին նիստում կքննարկեն այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում պետությունների ղեկավարների ընդունած որոշումների կատարման ընթացքը:

Այդ կապակցությամբ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կարևոր քայլեր են ձեռնարկում զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման, Ուկրաինայի երկարաժամկետ աջակցության ուժեղացման և համընդհանուր գործընկերության խորացման ուղղությամբ:

Երկրորդ նիստում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլին գլխավոր շտաբերի պետերին կտեղեկացնի զսպման և պաշտպանության ծրագրերի իրականացման ընթացքի մասին:

Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցության փաթեթի շրջանակներում կքննարկվի Ուկրաինայի համար՝ ՆԱՏՕ-ի անվտանգության և ուսուցման հարցերով հրամանատարության (NSATU) ստեղծման հարցը, որը կոչված է ծրագրել, համակարգել և կազմակերպել անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը:

Երրորդ նիստում փոխակերպումների հարցերով ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար գեներալ Ֆիլիպ Լավինը կզեկուցի ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացի (NDPP) համաձայն դաշինքի մարտական ​​գործողությունների վերափոխման մասին:

Գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն նաև ՆԱՏՕ-Ուկրաինա Համատեղ վերլուծության, ուսուցման և կրթության կենտրոնի (JATEC) գործարկման հարցը:

Եռօրյա հանդիպման բացմանը կմասնակցի Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գլխավոր շտաբի պետերի մակարդակով նիստեր է անցկացնում տարեկան երկու անգամ՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում, իսկ տարին մեկ անգամ նիստ է անցկացվում անդամ երկրներից մեկում։ Այս մարմինը հավաքվում է քննարկելու ՆԱՏՕ-ի գործողություններն, առաքելություններն ու գործունեությունը՝ անվտանգության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդին կոնսենսուսի վրա հիմնված ռազմական առաջարկություններ տրամադրելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար