Ներքին 2 տարի առաջ - 21:58 13-08-2024

Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը մեկնարկեց 1991թ:

ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992թ օգոստոսին: Դա նշանակում է, որ Արծվաշենի հանձնման (փոխանակման) պահին արծվաշենցիներից շատերն արդեն սեփականաշնորհել էին իրենց պատկանող հողատարածքները և այլ անշարժ գույքը: Վերջիններիս սեփականության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պետք է պահպանված լինի ՀՀ Ազգային արխիվում, հետևաբար`այն հիմք է հանդիսանալու նոտարներում և Կադաստրի կոմիտեում` Արծվաշենի հողատարածքների և այլ անշարժ գույքի հնարավոր առուվաճառքի համար: Այլ կերպ ասած` եթե ՀՀ քաղաքացին (օրինակ` ես) ցանկանա Արծվաշենում անշարժ գույք գնել, ապա այն պետք է գնի անխոչընդոտ: Ըստ այդմ, ի՞նչն է խանգարում սկզբունքային քաղաքացիներին Արծվաշենում հողատարածքներ գնել և, իրավական առումով, տեր կանգնել իրենց սեփականությանը: Ավելին` կարելի է, չէ՞, գտնել Հայաստանին օգնել ցանկացող օտարերկրացիների, որոնք կհամաձայնեն Արծվաշենում հողատարածքներ գնել և տեր կանգնել իրենց սեփականությանը: Հայաստանի համար սա անգնահատելի օգնություն կլինի:

Օրինակ` ես պատրաստվում եմ Արծվաշենում օրինական ընթացակարգով հողատարածք գնել և տեր կանգնել իմ սեփականությանը:

Վերջերս կարծիք էի հայտնել, որ Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:

Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:

Առաջարկածս օրինակը հենց դրա մասին է»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ