Արտաքին 2 տարի առաջ - 07:57 12-08-2024

Ռուսաստանի զորքերը հրդեհ են սարքել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում․ Զելենսկի

Ռուսաստանի զորքերը հրդեհ են սարքել Զապորոժյեի ատոմակայանի տարածքում։ Ուկրաինան սպասում է աշխարհի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության արձագանքին, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի, ճառագայթման մակարդակն այժմ նորմալ է․ «Սակայն Զապորոժյեի ատոմակայանում իրավիճակը չի կարող նորմալ լինել, քանի դեռ այն ապօրինի վերահսկվում է ռուսաստանցի ահաբեկիչների կողմից և օգտագործվում է Ուկրաինային, ողջ Եվրոպային և աշխարհին շանտաժի ենթարկելու համար։ Մենք սպասում ենք աշխարհի արձագանքին, սպասում ենք ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա սրա համար։ Միայն ուկրաինական հսկողությունը Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ կարող է երաշխավորել վերադարձ դեպի նորմալություն և ամբողջական անվտանգություն»,- ընդգծել է Զելենսկին։

Օգոստոսի 11-ի երեկոյան Նիկոպոլի բնակիչները հրդեհ են նկատել Զապորոժիայի ԱԷԿ-ի տարածքում։ Նիկոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Եվգենի Եվտուշենկոյի խոսքով, ռուսները մեծ քանակությամբ անվադողեր են վառել Զապորոժյեի ԱԷԿ-ի հովացման աշտարակներից մեկում։ Հավանաբար դա արել են սադրանքի կամ ուկրաինացիներին վախեցնելու նպատակով։

Զելենսկին հրապարակել է նաև հրդեհի տեսանյութը։