Ներքին 2 տարի առաջ - 14:38 31-07-2024

Ոստիկանական «Գազելի» կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում

Ոստիկանական զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազելի» կողմից վրաերթի ենթարկված երեխան Երևանի 17-ամյա բնակիչ է։ Վիրավոր տղային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղից մեզ տեղեկացրին, որ երեխայի վիճակը կայուն է։

«Վրաերթի ենթարկված 17-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում բժիշկների հսկողության տակ»,- ասաց աշխատակիցը։

Հիշեցնենք, այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում Շենգավիթի դատարանի հարևանությամբ՝ վրաերթի է ենթարկել 17-ամյա տղա երեխայի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին