Ներքին 2 տարի առաջ - 15:51 27-07-2024

Երևանում 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին են զանգահարել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժoգնության է դիմել մի քաղաքացի։ Րոպեներ անց կրկին նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ «որովայնի ստորին կեսի կտրած-ծակած վերք» և «որովայնի ձախ կեսի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել ևս 2 քաղաքացի։

Արդեղ տեղում ոստիկաններնն ու քննիչները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 31-ամյա Արգեն Տ․-ն, 35-ամյա Դավիթ Ա․-ն և 28-ամյա Արարատ Ս․-ն, ովքեր գտնվելով Արտաշիսյան փողոցի 58 և 60 շենքերի բակում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացել են մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված