Ներքին 2 տարի առաջ - 15:16 27-07-2024

Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն. ավագանու անդամ

Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։ Այս մասին գրառում է կատարել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը:

«Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն։ Քաղաքային իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ի վիճակի չէ գրագետ կառավարել։

Աջափնյակում՝ Արզումանյան 4 հասցեում, քանդման աշխատանքներ են կատարում՝ կանաչ գոտի դարձնելու պատճառաբանությամբ, բայց պտղատու և դեկորատիվ ծառերը հատել են, իսկ անմիջապես հարևանությամբ գտնվող կանաչ գոտին անմխիթար վիճակում է, նստարանները խոտի մեջ ծածկված են, աղբամաններ չկան տեղադրված, խոտը նույնիսկ ասֆալտն է ծածկել։ Սրանք միայն քանդելուց են լավ»,- գրել է նա և գրառմանը կից տեսանյութ հրապարակել։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված