Արտաքին 2 տարի առաջ - 14:46 21-07-2024

Բարսելոնան կբարձրացնի զբոսաշրջության հարկը կրուիզի ուղևորների համար. քաղաքապետ

Բարսելոնան կբարձրացնի զբոսաշրջային հարկը կրուիզների ուղևորների համար, ովքեր այցելում են քաղաք 12 ժամից պակաս ժամկետով, ասել է քաղաքապետը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ժաումե Կոլբոնին նշել է, որ ներկայիս զբոսաշրջային հարկը ծովաշրջիկների համար կազմում է օրական 7 եվրո (7,61 դոլար): Նա չի հստակեցրել, թե որքանով է ավելացվելու այն։

«Կանգառով (12 ժամից պակաս) նավարկության ուղևորների դեպքում տեղի է ունենում հանրային տարածքի ինտենսիվ օգտագործում՝ առանց քաղաքի համար որևէ օգուտի և զբաղվածության ու հագեցվածության զգացումի», - նշել է նա:

Առաջարկը պետք է համաձայնեցվի Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության հետ, ասել է Կոլբոնին։

Վերջին շաբաթներին ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպել Իսպանիայի հանրահայտ հանգստի վայրերում, ինչպիսիք են Պալմա դե Մալյորկան, Մալագան և Կանարյան կղզիները՝ ասելով, որ այցելուների պատճառով բարձրանում են բնակարանների արժեքը, և նման կերպ բնակիչներին թույլ չեն տալիս ապրել քաղաքի կենտրոնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար