Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 22:15 20-07-2024

ՆԱՏՕ-ի երկրների դեմ կիբերհարձակումների մեջ կասկածվող հաքերներ են ձերբակալվել

Իսպանիայում 3 հաքերներ են ձերբակալվել՝ ահաբեկչական նպատակներով ՆԱՏՕ-ի երկրների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու կասկածանքով։ Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին, իր պաշտոնական կայքում հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիան։ Գրում է DW-ն։

Կասկածյալների տներում խուզարկություններ են կատարվել։ Հաղորդվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Մայորկա կղզում, ինչպես նաև երկրի հարավում գտնվող Ուելվա և Սևիլիա քաղաքներում:

Իսպանական իրավապահ մարմինները պնդում են, որ հաքերները մասնակցել են ծառայության մերժման հարձակումներին (DDoS հարձակումներ) այն երկրների պետական ​​կառույցների, կարևոր ենթակառուցվածքների և ծառայությունների դեմ, որոնք «պատերազմի համատեքստում ուկրաինամետ դիրք են գրավել»։

Քաղաքացիական գվարդիայի զեկույցում ասվում է նաև, որ ձերբակալվածները կարող են կապված լինել NoName057 (16) ռուսամետ հաքերային խմբի հետ, որը ի հայտ է եկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո: «Իր հիմնադիր մանիֆեստում խումբը խոստովանում է, որ «համաչափ կպատասխանի արևմտյան ռուսաֆոբների թշնամական և բացահայտ հակառուսական գործողություններին»,- ասում են Իսպանայի իրավապահները:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են