Մամուլ 2 տարի առաջ - 08:58 19-07-2024

Բացեք փակագծերը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի վերջին հանդիպումից 2 շաբաթ է անցել, սակայն, խոստման համաձայն, դեռ նոր հավաք չեն նախաձեռնել, որի ժամանակ պետք է ձեւավորեին շարժման համակարգող խորհրդին կից խորհրդատվական մարմին՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված կլինեին շարժման աջակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները եւ իրենց խորհուրդներով կօժանդակեին շարժմանը։

Բանն այն է, որ 2 շաբաթ առաջվա հանդիպման ժամանակ որոշ գործիչներ ըմբոստացել են քաղաքական խորհրդի ձեւավորման առաջարկին, դժգոհել, որ շարժումը չունի հստակ տեսլական․ ի սկզբանե հայտարարել էր իմպիչմենթի մասին, սակայն կյանքի չկոչեց, ուստի պետք է սրբազանը փակագծերը բացի՝ որն է շարժման նպատակը, քայլերի ինչ հաջորդականությամբ է տեսնում իշխանափոխությունը: Ասել են, որ երբ առաջնորդը ներկայացնի քաղաքական հստակ պլատֆորմ, այն ժամանակ էլ քաղաքական ուժերը պատասխանատվություն կստանձնեն՝ թեկուզ խորհրդատվական կարգով շարժման որոշումներին մասնակցելու համար։

Մեզ ասացին, որ արդեն շաբաթը լրացել է, սակայն շարժման համակարգողները դեռ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նոր հանդիպման չեն հրավիրել։ Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում, գուցե առաջիկա շաբաթներին բավարարվեն միայն մարզային այցերով եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում մինի հավաքներով։ Իսկ ավելի ակտիվ պրոցես սկսեն արդեն աշնան շեմին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան