Ներքին 2 տարի առաջ - 22:53 01-07-2024

Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը:

Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:

Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան