Ներքին 2 տարի առաջ - 00:15 26-06-2024

350 աշակերտներ հնարավորություն են ստացել կիրառական պատկերացումներ ձևավորելու արհեստական բանականության վերաբերյալ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ, Հայաստանի 7 մարզերի 15 ավագ դպրոցներում իրականացնում է «ԱԲ սերունդ» ծրագիրը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Հունիսի 25-ին ամփոփվել է ծրագրի 2023-2024թթ. ուսումնական տարվա արդյունքները, որի շրջանակներում 350 աշակերտներ հնարավորություն են ստացել ծանոթանալու և կիրառական պատկերացումներ ձևավորելու արհեստական բանականության վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցներին՝ աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը խոսել է արագ փոփոխվող աշխարհում արհեստական բանականության և հիմնարար կրթության կարևորության մասին, անդրադարձել ԱԲ մարտահրավերներին: Ռուբեն Սիմոնյանը ընդգծել է կրթությանը զուգահեռ արհեստական բանականության օգտագործման հմտությունների փոխանցման անհրաժեշտությունը, որպեսզի այն ոչ թե խանգարի, այլ նպաստի կյանքի որակի բարելավմանը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանձն է առնում, որպես կապող օղակ, ուժեղացնել մեր գործընկերներ FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության ջանքերը, որպեսզի ԱԲ կրթությունը մեր երկրում դրվի ամուր հիմքերի վրա»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև միջոցառման շրջանակում բացված ծրագրի մասնակից դպրոցականների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին։

Նշենք նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով, 2023 նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հուշագիրը նպատակ ունի ապահովել արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել