Ներքին 2 տարի առաջ - 21:19 18-06-2024

Լոռու մարզպետը «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, քաղաքացիների հետ հանդիպմանը

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 18-ին «ԼՈՖԹ Վանաձորում» մասնակցել է ԼՂ-ից բռնի տեղահանված, Վանաձորում և հարակից համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը: Հայտնում են Լոսռու մարզպետարանից:

Հանդիպումն անց է կացվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ իրագործվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագրի շրջանակներում:

Մասնակցել են նաև Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Լուսինե Աքմաքչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հանդիպման մոդերատորն էր ծրագրի Վանաձոր համայնքի համակարգող Տիգրան Մադաթյանը:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին ուղղված պետական աջակցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման պետական ծրագրերը:

Լոռու մարզպետը կարևորել է միջոցառումը, նշել, որ իր աշխատակազմը պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Արամ Ղազարյանն ընդգծել է, որ իրազեկման նման հնարավորությունները կօգնեն առավել շատ տեղեկացված լինել պետական աջակցության տարբեր ծրագրերի մասին և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Պաշտոնյաների կողմից ներկայացվել են կառավարության կողմից հաստատված բնակապահովման ծրագրի կարգը, առցանց դիմումների ընդունման գործընթացը, մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները և այլն:

Ներկաները հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, հաշմանդամության կարգի ձեռքբերման, բնակապահովման ծրագրի, նպաստառության համակարգում ընդգրկվելու և այլնի վերաբերյալ:

Բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ:

Արամ Ղազարյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին