Ներքին 2 տարի առաջ - 13:40 15-06-2024

Բագրատ Սրբազանը՝ շարժման դադարով ուրախացողներին. թող ինքնախաբեության մեջ չընկնեն

«Մեր ձեռագիրը չի փոխվելու, այն ինչ անհրաժեշտ է ներկայացնել՝ կներկայացնենք, թե ինչ կերպով, ինչ ձևով ենք առաջ շարժվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում։

Սրբազանն այսօր մասնակցում էր «Արարատյան ալյանսի շուրջը» համաժողովին։

«Մի բան հստակ է, ասել եմ, էլի կկրկնեմ։ Հունիսի 12-ը այն ջրբաժանն էր, որ մեր երկրում քաղաքացիները պաշտպանված չեն որևէ կերպ։ Գոյություն ունի մի իշխանություն, որն ամբողջ իր ուժով պատրաստ է ամեն քայլի գնալ, միայն թե իր աթոռից ու աշխարհքաղաքական ծրագրերին ստրուկ լինելուց չհրաժարվի։ Մեր երկիրը խորացող աղետի մեջ է։ Մեր պայքարի վերջնահանգրվանը լինելու է իրենց հեռացնելը։ Հունիսի 12-ը մեր խոր վերլուծությունների առիթ է տցել, թե ինչ բովանդակությամբ, մարտավարությամբ ու մեթոդաբանությամբ շարունակել մեր պայքարը»,-ասաց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանը։

Նա ուրախացողների համար նշեց՝ թող ինքնախաբեության մեջ չընկնեն։

«Ուրախացողները նրանք են, որոնք որևէ կապ չեն ունեցել շարժման հետ։ Ուզում եմ հստակ ասել, այսօրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ ռեպրեսաների ու բռնությունների մարդկանց նկատմամբ, ոստիկանական ուժերը դարձել են ամենաբիրտ գործիքը մարդկանց ոչ միայն ծածելու,խոշտանգելու, այլև պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու՝ հայհոյանքներից սկսած նվաստացման ամենավերջին դեպքերը։ Մենք այս իրականության մեջ պետք է փորձենք այլ մարտավարություն»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար