Ներքին 2 տարի առաջ - 20:53 13-06-2024

Սա պատերազմ է սեփական ժողովրդի դեմ․ Բագրատ Սրբազանը՝ երեկվա դեպքերի մասին

Բագրատ Սրբազանը հանրահավաքն սկսեց աղոթքով, այնուհետև շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին․ «Դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, ժողովուրդ։ Իրենք մտածում էին, որ դուք կվախենաք, սակայն ճշմարտության համար պայքարող մարդը չի կարող վախենալ»։

«Երեկվա տեղի ունեցածը ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը, որը եկել է իշխանության՝ հայտարարելով, որ երկրում ջրցան մեքենաները այլևս ուրիշ նպատակների համար են։ Ենթադրելի էր, որ քաղաքացու խաղաղ իրաունքը նվազագույնը ոչ թե հարգվեր, այլ նման կերպով փորձելու վախեցնել, ջարդել, ինչը ընդհանրապես ընկալելի չէր։ Երեկվա դեպքն էլ ընկալելի չէր։ Ստերով սնած և սնված իշանությունը ստերով էլ շարունակում է իր կյանքը»,-ասաց Սրբազանը։

Սրբազանը նշեց, որ եղել է հիվանդանոցներում, որտեղ շատերը բեկորային վնասվաքներ էն ստացել․ սա պատերազմ է սեփական ժողովրդի դեմ։

«Այն ուժերը, ովքեր չեն դատապարտել երեկվա բռնաճնշումները, նույնանում են այս բռնապետական իշխանությունների հետ։ Եվ դուք ձեզ կոչում եք քաղաքական կուսակցություններ ու կարծում եք՝ կապ ունե՞ք ժողովրդի հետ։ Կարծում եք՝ դուք իրավունք ունե՞ք լուրջ դեմքերով կանգնել ժողովրդի առջև ու խոսել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին